Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է նախարարների` աղմուկ հանած բլոտը. «Առավոտ»

Վիգեն Սարգսյանը նախարարների` բլոտի հաղթանակը հանրայնացնելը քաղաքական ճաշակի հարց է համարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտը» պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում նախարարների, այդ թվում պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի բլոտ խաղալու մասին գրառմանը, որ ֆեյսբուքի իր էջում կատարել էր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Շատ նորմալ եմ վերաբերվում, մարդիկ պետք է լավ աշխատեն, լավ հանգստանան, կարողանան նաև ընկերական շրջապատ ձևավորել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախարարների՝ բլոտի հաղթանակը հանրայնացնելուն: Պարոն Սարգսյանը այս հարցին էլ հետևյալ կերպ պատասխանեց. «Դա էլ քաղաքական ճաշակի հարց է»: