ՌԱԴԻՈ

Մաշադյան . ««Աստղիկ» ԲԿ–ում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»

«Աստղիկ» ԲԿ–ում ՊԵԿ–ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում օրեր առաջ ներկայացվել էր ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել։
Sputnik
Ռաֆիկ Մաշադյան

Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։

«Առաջին 5 ամսվա տվյալներով մենք առևտրային հարկ վճարողների մասով ունենք միջին աշխատավարձի բարձրացում` շուրջ 8000 դրամ։

Ինչ վերաբերում է «Աստղիկ» բժշկական կենտրոնին, այո, այս ոլորտում էլ կան խնդիրները։ Որոշ դեպքերում թերհայտարարագրում են արել իրական աշխատավարձի փոխարեն։ Եվ այդ մասով նաև այստեղ են աշխատանքներ իրականացվում։ Դրա արդյունքում «Աստղիկ» ԲԿ–ի կողմից օրեր առաջ ներկայացվել էր ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել։

Մաշադյանի խոսքով` ՊԵԿ կոմիտեի գործառույթների մեջ է մտնում ամենօրյա պայքարը չգրանցված աշխատողներին գրանցելու և աշխատավարձի իրական չափը արտացոլելու ուղղությամբ։