Կառավարությունը հրաժարվել է արտոնություն տրամադրել Ռուբեն Հայրապետյանի ռեստորանին

Արտոնությունները տրամադրվում են գործարաններին, այլ ոչ թե խանութներին և ռեստորաններին (իրենց կարևորությամբ հանդերձ)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հրաժարվել է մաքսային արտոնություններ տրամադրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրին։ Այդ մասին որոշումն ընդունվել է հունիսի 28–ին կառավարության նիստում։

«Շիրակի» նկատմամբ մեղմ որոշում է կայացվել. Ռուբեն Հայրապետյանը` «չարորակ ուռուցքի» մասին

«Մերժել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Հարսնաքար» ՍՊԸ-ի հայտը»,- նշված է նախագծում:

«Հարսնաքար» ռեստորանի տերը ՀՀԿ–ից նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

Մի քանի տարի առաջ ռեստորանի անվտանգության աշխատակիցները վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել էին այցելուներից մեկին, որն ռազմական բժիշկ էր։ Դրանից հետո Երևանում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան` խորհրդարանի և Հայրապետյանի առանձնատան մոտ, որից հետո նա վայր է դրել պատգամավորի մանդատը։