Արքայազն Ուիլիամը հայկական խաչ է նվեր ստացել Երուսաղեմի հայոց պատրիարքարանից

Արքայազնին ողջունել է տաճարի հայ տեսուչ Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը և խաչ նվիրել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Միացյալ Թագավորության արքայազն Ուիլիամը հունիսի 28-ին պաշտոնական այց է կատարել Իսրայել: Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Արքայազնին այնտեղ դիմավորել են իրավատեր երեք համայնքների հոգևոր պետերը: Երուսաղեմի հայ պարիարքին ներկայացրել է Սուրբ Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Սեւան Արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Սուրբ Հարության տաճարում Ս. Արևմաթացու հայկական մատուռ այցի ընթացքում արքայազն Ուիլիամին ողջունել է տաճարի հայ տեսուչ Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան նվիրել հայկական խաչ: