Շուտով կլինեն նոր հաստոցներ. Հայաստանում հավաքում են տարածաշրջանում բացառիկ բեռնատարներ

Հատուկ ռեանոմոբիլներ, շարժական լաբորատորիաներ, արագ սննդի կետեր և այլն։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

АА Trucks հայկական գործարանը շարունակում է բանակցությունները Ռուսաստան և արաբական երկրներ մեքենաներ արտահանելու համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց ձեռնարկության տնօրեն Արմեն Գագիկյանը։

Հայկական ընկերությունը հիմնել է ամերիկյան AA Cater Truck–ը, որն արտադրում է հատուկ նշանակության ֆուրգոններ` շարժական խոհանոցներ, լաբորատորիաներ, արագ սննդի կետեր և այլն։

Фургон специального назначения компании AA Cater Truck

Վահե Կարապետյանը հայկական գործարանը հիմնել է անվանակցի` իր ընկեր Վահե Կարապետյանի հետ, որը հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազգականն է։

Գործարանի հավաքման արտադրամասերում արդեն թողարկվել են տասնյակ մեքենաներ։ Առայժմ գրեթե բոլոր բաղադրիչները ներմուծվում են։ Բայց թափքի համար ալյումինե դետալների մի մասն արդեն պատրաստում են տեղում։

Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը

«Առաջիկա տարիների համար կներկրենք նոր հաստոցներ։ Ցանկանում ենք այստեղ հնարավորինս շատ բաղադրիչներ արտադրել», – նշեց Գագիկյանը։

Ընկերությունը փորձում է տեղական տեխնիկա գտնել նաև մեքենաների «միջուկի» համար, օրինակ` կաթոցիկներ, ռեանիմոբիլների համար խրոմատոգրաֆներ։

Տարածաշրջանում կա՞ն արդյոք նման գործարաններ։ Բեռնատարներ, իհարկե, թողարկում են թե՛ Թուրքիայում, թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում։ «Բայց հատուկ մեքենաներն այնտեղ պատրաստում են սովորական բեռնատարներից։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ ի սկզբանե պատրաստված է հատուկ տեխնիկայի համար։ Ե՛վ շասին, և՛ թափքը, և՛ մնացածը», – հավելեց Գագիկյանը։

Այստեղ հավաքում են նույն մոդելները, որոնք արտադրվում են ԱՄՆ–ում։ Այնտեղ անցկացնում են անհրաժեշտ քրաշ–թեստեր։ Դրանց արդյունքներով այստեղ գալիս են հավաքման ստույգ ձեռնարկներ, ուստի անվտանգության կրկնակի թեստերն արդեն պետք չեն։

Ընկերությունն աշխատում է ազատ տնտեսական գոտում, որը Հայաստանը պահպանել է նաև Եվրամիություն մտնելուց հետո։ Դա շատ օգնում է. գրեթե ոչ մի հարկ չեն վճարում։ Հեշտ է նաև մաքսատուրքերի հարցում։ Սովորական պայմաններում դրանք պետք է միանգամից վճարեին պահեստամասեր ներկրելու դեպքում։

Фургон специального назначения компании AA Cater Truck

«Իսկ հիմա մենք տուրքեր կվճարենք միայն պատրաստի մեքենաների համար, երբ դրանք կարտահանեն», – բացատրեց Գագիկյանը։

Ներդրումը ներդրումը, իսկ առանց աշխատողների և ինժեներների ոչ մի մեքենա արտադրամասից դուրս չի գա։ Դրանք հավաքելը հեշտ չի եղել։

«Հայաստանում որակյալ մեխանիկները բավական լավ են վաստակում։ Նրանք իրենց կետերն են ունեն, իրենց հաճախորդները։ Ոչ բոլորը կցանկանան այդ ամենը թողնել և աշխատել մեզ մոտ։ Բայց մենք գտել ենք անհրաժեշտ մարդկանց։ Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ–ից` մեր մայր ընկերությունից ժամանում են մասնագետներ, որոնք վերապատրաստում են նրանց»,– նշեց նա։

Տեսանելի ապագայում ցանկանում են գործարան ընդունել 45-50 մասնագետ` միջինից բարձր աշխատավարձով։

Հայաստանում խորհրդային շրջանում աշխատել է Երևանի ավտոմոբիլային գործարանը (ԵրԱԶ), որը թողարկել է ուղևորատար և բեռնատար ֆուրգոններ։ ԽՍՀՄ փլուզումից հետո գործարանը գրեթե դադարեցրել է աշխատանքը և դիմացել մինչև 90–ականների վերջը։ Հիմա գործարանի տեղում գրասենյակային կենտրոն և մի քանի էլիտար բարձրահարկեր կան։

Նոր ձեռնարկությունը նույնպես հիմնվել է Երևանում, բայց ուրիշ տեղում` «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ ԵրԱԶի հզորությունները նրանք չեն օգտագործել (դրանք պարզապես չեն մնացել)։