Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվեց

Կասկածյալը խոստովանել է, որ ինքն է դանակահարել 27 տարեկան երիտասարդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է երեկ` հունիսի 27-ին, Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հունիսի 27-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օքսեն Գ.-ն:

«Արտահոսում եմ, օգնեք». հայտնի երգչին դանակահարել են Թբիլիսիում

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Օքսեն Գ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Օքսեն Գ.-ին ծալովի դանակով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1994 թ. ծնված Ռոման Խ.-ն:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Ռոման Խ.-ն հայտնաբերվել է Վարդանանց հրապարակից և բերման ենթարկվել: Նա խոստովանել է, որ Օքսեն Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:

Ռոման Խ.-ն ձերբակալված է:

Դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: