Շոգն ավելի կսաստկանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հունիսի 28-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Մայրաքաղաքում հունիսի 28-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: