Հայաստանի կառավարությունը փրկում է քաղաքացիներին դեղերի համար նոր հերթերից

Կառավարությունում որոշել են այլևս խստորեն չհետևել դեղատոմսով դեղեր տրամադրելուն։ Թոշակառուներն անհանգստացել են` ինչպես հերթ կանգնեն դեղատոմսերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Մինչև 2019թ–ի հուլիսի 1–ը դեղատոմսով դեղերի մի մասը դուրս կգրվի առանց դեղատոմսերի ։ Այդ որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 28–ի նիստում։

Ինչպես հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դեղատոմսով դուրս կգրվեն թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային դեղերը (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկոբակտերիային, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ)։

Թորոսյան. «Դեղերի գները կիջնեն, բժիշկները արժանապատիվ կվարձատրվեն»

Երկար տարիներ Հայաստանում առանց դեղատոմսի դուրս են գրվել գրեթե բոլոր դեղերը, այդ թվում այնպիսիները, որոնք չի կարելի դուրս գրել առանց դեղատոմսի։

Ուստի, առողջապահության նախարարության որոշմամբ, մարտի 1–ից հանրապետությունում դեղերի մի մասը դուրս է գրվում բացառապես դեղատոմսով։ Դրանք հակաբիոտիկներն են, թմրանյութերը և հոգեմետ նյութերը։ Հուլիսի 1–ից պահանջը պետք է տարածվեր ներարկվող դեղերի վրա ևս, հոկտեմբերի 1–ից` մնացած բոլորի։

Այդ ամենը վերաբերում է միայն դեղատոմսերով դեղերին։ Իսկ այն դեղերի դեպքում, որոնք ի սկզբանե դուրս են գրվել առանց դեղատոմսի, ոչինչ չի փոխվի։

Այնուամենայնիվ, այդ որոշումն անհանգստացրել է առաջին հերթին տարեց մարդկանց, որոնք հիմա պետք է դեղատոմսերի համար հերթ կանգնեն պոլիկլինիկայում։

Ուստի որոշումը հետաձգվել է մինչև 2019թ–ի հուլիսի 1–ը, իսկ մինչ այդ բոլոր խնդիրները մանրամասն կքննարկվեն հասարակության հետ։