Ասուլիս` «Բարեգործական վազք Վանաձորում հանուն երեխաների» ակցիայի վերաբերյալ

Հունիսի 29-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված ս/թ հուլիսի 1-ին Վանաձորում կայանալիք բարեգործական վազքին:
Sputnik

Ասուլիսին կմասնակցեն Վանաձորում գործող «Փոքրիկ Իշխան» Երեխաների Սոցիալական Կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանը, Ֆոնդահայթայթման մասնագետ  Իրինա  Փահլևանյանը:

Բարեգործական վազքի կազմակերպիչը «Հայկական Կարիտասն» է: Միջոցառման նպատակն է ապահովել Վանաձորում և Գավառում 2010թ.-ին հիմնած և մինչ օրս ակտիվ գործող «Փոքրիկ իշխան» կենտրոնների գործունեության շարունակականությունը:

Վազքուղին նախատեսված է Վանաձորի կենտրոնական մասով երեխաների համար (5-13 տարեկան) 1000 մետր և մեծահասակների համար (13 տարեկանից բարձր) 5 կմ ձևաչափով: Մեկնարկը և ավարտը` Հայքի հրապարակից:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131, բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով