Նստել է, վառել ծխախոտը, և տեղի է ունեցել պայթյունը. վարորդին հիվանդանոց են տեղափոխել

Երևանի Անդրանիկի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 34 տարեկան վարորդը 2-րդ կարգի այրվածքներ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 94 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն ահազանգը ստացել են այսօր՝ հունիսի 27-ին,ժամը 09:20-ի սահմանում։

Ավտովթար Արարատի մարզում. 6 վիրավորից երեքը երեխաներ են

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է տեղի ունեցել BMW մակնիշի 67 NN 600 ավտոմեքենայում, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Կարեն Սարգսյանը դեմքի շրջանում ստացել է այրվածքներ: Նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն, որտեղից մեզ հայտնել են, որ նա ստացել է 2-րդ կարգի այրվածքներ:

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են նաև, որ Սարգսյանը մեքենան շարժի է դրել, միացրել է օդորակիչը և մտել է տուն: Կարճ ժամանակ անց դուրս է եկել տանից, նստել մեքենան, միացրել ծխախոտը, և տեղի է ունեցել պայթյունը: Սակայն այս տեղեկությունը դեռ վերջնական չէ և այն պարզելու համար են նաև նշանակվել փորձաքննություններ: