Որոշ պաշտոնյաներ ամսական մինչև 15 հազար դոլարի հավելավճար են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ պաշտոնյաների գումարային աղբյուրների վերաբերյալ շուտով նոր բացահայտումներ կլինեն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տր¬վել են որպես հավելավճար:

«Ըստ լուրերի՝ որոշ պաշտոնյաների դեպքում դրանք հասել են ամսական մինչև 15 հազար դոլարի: Մեխանիզմը գործել է այսպես՝ պաշտոնյայի բանկային քարտին ամեն ամիս X գումար փոխանցելով: Այժմ աշխատանք է տարվում՝ պարզելու այդ գումարների աղբյուրները, խոսքն ամսական մի քանի միլիոն դոլարի մասին է»,- գրում է թերթը:

Ըստ հոդվածագրի` ԱԱԾ-ն թեժ ամառ է խոստանում, չենք ձանձրանա։