Ամերիկահայ միլիոնատերն այստեղ գործունեություն ծավալելու հարցերը քննարկել է Փաշինյանի հետ

Ալեքսիս Օհանյանն ասել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր ամերիկահայ Ալեքսիս Օհանյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նշել է, որ ուրախ է նրա ու սփյուռքահայ մեր մյուս հայրենակիցների արձանագրած յուրաքանչյուր հաջողության համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայության ներուժի իրացումը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու բարօրության:

1 / 2
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիսի Օհանյանին
2 / 2
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիսի Օհանյանին

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է իր տպավորությունները հայրենիքից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: Նշելով, որ սա իր 6-րդ այցն է հայրենիք՝ Օհանյանը հավելել է, որ ուրախ կլինի նպաստել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցությանը և Ալեքսիս Օհանյանի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններին վերաբերող հարցեր: