Բաքվի նախիջևանյան ֆեյքը. ի՞նչ է աչքաթող արել Իլհամ Ալիևը

Առաջ գալով և որոշակի առավելություն ստանալով Նախիջևանում հայկական դիրքերից մեկի նկատմամբ` ադրբեջանցիները հայտնվել են մյուս դիրքերի ուղիղ նշանառության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Եկել է ժամանակը վերջակետ դնելու մոտ երկու ամիս շարունակվող վեճերին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Նախիջևանում` հայ-ադրբեջանական սահմանին։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ Նախիջևանում նկատվում է ադրբեջանական զինված ուժերի բարձր ակտիվություն։

Карта позиций на армяно-азербайджанской (Нахичеван) границе

Պաշտոնական Բաքվի հաղորդագրությունների համաձայն` Ադրբեջանը Նախիջևանում կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել 11 հազար հեկտար տարածք։ Ճիշտ է` հետո պարզվել է, որ այդ տարածքներն առանց այդ էլ սահմանի այն կողմում էին, այսինքն` Ադրբեջանի ձեռքում։ Հեկտարների մասին խոսակցություններն ընդամենը քարոզչական հնարք են, դրանք միտված վախեցնելու հայ հասարակությանը։

Ինչ տեսք ունեն Նախիջևանի ադրբեջանական դիրքերը հայկական կողմից. տեսանյութ

Որ դա իսկապես հնարք է, մենք մեր աչքերով համոզվեցինք Նախիջևանի դիրքեր կատարած ուղևորության ժամանակ, որոնք ընկած են Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի դիմաց։ Վայրը պատահական չէր ընտրվել` հաշվի առնելով այն, որ հենց Արենիի խաղողի այգիները, ինչպես բազմիցս պնդել են, հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ։ Բայց այդ մասին մի քիչ ավելի ուշ։

Լրագրողների այցը կազմակերպել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այս տողերի հեղինակը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական դիրքերի դասավորությանը, իմանալ մեր կրակակետերի ուժեղ և թույլ կողմերը։

Ինչպես բազմիցս նշվել է, այդ թվում` ՊՆ–ի պաշտոնյաների կողմից, ադրբեջանցիներն իսկապես իրենց կրակակետերը մոտեցրել են հայկականին, մեզ ուղեկցող սպան ցույց տվեց հակառակորդի առաջխաղացման մոտավոր սխեման։ Այդ ամենը տեղի է ունեցել բացառապես Նախիջևանի տարածքում, այսինքն` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հողում։ Բաքվի հայտարարությունները «ադրբեջանական հողերն ազատագրելու» մասին չեն ենթարկվում տրամաբանական բացատրության։

Դիրքը, որտեղ մենք եղանք, համեմատաբար վերջերս են ստեղծվել։ Կրակակետը տեղադրելու վայրը բավական հաջող էր ընտրված։ Ներքևում` ձախից, ընկած է Արփաչայի ջրամբարը։ Դիմացը` 1700-1800 մետր հեռավորության վրա, գտնվում են ադրբեջանական դիրքերը։ Կարևոր է նշել, որ դիրքերը մոտավորապես նույն բարձրության վրա են, և հայկական կողմը հնարավորություն ունի այստեղից հսկել հակառակորդի ցանկացած հրազենային ակտիվություն։

Армяно-азербайджанская (Нахичеван) граница

Մեր երկու կողմերում կային այլ հայկական կրակակետեր։ Դրանք մեզանից ներքև էին ընկած` ադրբեջանական դիրքերի դիմաց։ Այդ հայկական կրակակետերի որոշակի խոցելիությունը փոխհատուցվում է մեր եղած բարձունքի հիանալի տեսադաշտով։ Այստեղից միշտ կարելի է պատասխան կրակ բացել ադրբեջանական այն բարձունքների ուղղությամբ, որտեղից գնդակոծվում են կիրճում ընկած մեր դիրքերը։

Այսպիսով` առաջ գալով և որոշակի առավելություն ստանալով մեկ–երկու հայկական դիրքի նկատմամբ` հակառակորդը հայտնվել է մեր մեկ այլ դիրքի անմիջական նշանառության տակ։

Բացի այդ, նոր բարձունքները, որոնց վրա տեղավորվել են ադրբեջանցիները, հիմնական թիկունքից անջատված են բարդ լեռնային ռելիեֆով։ Իրավիճակի սրման դեպքում նոր դիրքերը կարող են առանց օգնության մնալ և ցաքուցրիվ կարվեն հայկական ուժերի կողմից։

Լարվածությունն Արցախում ու Նախիջևանի սահմանին աճել է. ՀՀ ՊՆ

Վերադառնանք Արենիին։ Ինչպես նշեց մեզ ուղեկցող սպան, խաղողի այգիները և գյուղն իսկապես երևում են հակառակորդի դիրքերից։ Հաշվի առնելով ադրբեջանական կրակակետերից խաղողի այգիներ ընկած տարածությունը` հակառակորդը կարող է խոշոր տրամաչափի թնդանոթներից գնդակոծել այգիները։ Սակայն այդ դեպքում նա կընկնի հայկական կողմի պատասխան կրակի տակ` հաշվի առնելով վերոնշյալ հարմար բարձունքը։ Ադրբեջանցիները թնդանոթով չեն կարող գնդակոծել գյուղը, այստեղ արդեն անհրաժեշտ է փողային հրետանի։ Դա կիրառելը նշանակում է պատերազմ հայտարարել Հայաստանին, ինչին Բաքուն մի շարք պատճառներով չի գնա։ Այդ դեպքում հարվածի տակ կընկնի ամբողջ Նախիջևանը, իսկ հակամարտությունը կտեղափոխվի նոր մակարդակ։

Վերլուծելով վերջին շաբաթներին Բաքվի ղեկավարության գործողությունները և հռետորաբանությունը` տպավորություն է ստեղծվում, որ այն ցանկացած միջոցով փորձում է Նախիջևանը դարձնել ապագա մարտական գործողությունների թատերաբեմ` չնայած ռիսկերին։ Իսկ դա հայ–ադրբեջանական սահմանի ամենախաղաղ հատվածն էր։

1 / 3
Հայ–ադրբեջանական սահման. Նախիջևան
2 / 3
Հայ–ադրբեջանական սահման. Նախիջևան
3 / 3
Հայ–ադրբեջանական սահման. Նախիջևան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին 20 տարիներին այստեղ հանգիստ է եղել` Արցախում շփման գծի համեմատ։ Ինքնավար մարզի ղեկավարությունը միշտ մեկուսի դիրքորոշում է զբաղեցրել, չի կիսել Ադրբեջանի ագրեսիվությունը։ Ըստ երևույթին, Իլհամ Ալիևին դա դուր չի եկել, և նրա` Նախիջևան կատարած մայիսյան այցից հետո իրավիճակը սկսել է փոխվել դեպի վատը։ Այդ պայմաններում սահմանի կայունության և անխախտության միակ գրավականը մնում են հայ զինծառայողները։ Այստեղ մենք համոզվեցինք, որ նրանք փայլուն լուծում են իրենց առջև դրված խնդիրները։