ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Գեներալ Մանվելի վայրի կենդանիների մոտ առկա են հոգեկան բնույթի խնդիրներ»

Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահված վայրի կենդանիների մոտ հայտնաբերվել են մի շարք խնդիրներ` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Փրկարարական կենտրոնի անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը։
Sputnik
Հարություն Հովհաննիսյան

«Անալիզների արդյունքները ցույց են տվել, որ կենդանիների մոտ որոշակի մակրոէլեմենտների պակաս կա, ինչը կապված է սխալ և ոչ բավարար սննդի հետ։ Առկա են նաև հոգեկան բնույթի խնդիրներ. որոշ կենդանիներ ագրեսիվ են, մյուսները` վախեցած։ Նման պահվածքը սխալ խնամքի արդյունք է», — ասաց նա։

Կենդանիներին արդեն տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի և այս պահին կարանտինային բաժնում են ստանում։