Գագիկ Ջհանգիրյանը շուտով կխոսի. «Փաստ»

ՀՀ նախկին զինդատախազն ուշիուշով հետևում է այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Պարզվում է` ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այս ընթացքում մամուլի էջերում չի երևում ոչ թե այն պատճառով, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն դիմում նրան, այլ այն պատճառով, որ ինքը չի ցանկանում ինչ- որ բան ասել: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի նստավայրը. ՀԺ

Թերթի հետ կարճ զրույցում, սակայն, փոխանցել է, որ այն ամենին, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ինքը ոչ միայն դրական է վերաբերվում, այլև ուշիուշով հետևում է: Այդ դեպքում, ինչո՞ւ մամուլով չի ցանկանում հանդես գալ հարցին՝ նախկին պատգամավորը հումորով պատասխանել է.

«Հիմա ուրիշ մարդիկ են մամուլով երևում: Ավելի լավ է՝ նրանք երևան: Անկեղծ ասած, հիմա ցանկություն էլ չունեմ ինչ-որ բան ասելու, բայց երբ ժամանակը գա, ես էլ կխոսեմ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Ե՞րբ կգա ժամանակը հարցին նա պատասխանեց.

«Հուսանք, որ շուտով կգա»: