Արթուր Վանեցյանի մայրը պաշտոն ստացավ կառավարությունում

ԱԱԾ պետի մայրը վարչության պետ նշանակվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, պաշտոն ստացավ կառավարությունում: Այս մասին նշված է կառավարության կայքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ:

Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր` հունիսի 27-ին։

Հիշեցնենք, որ Ազարյանը նախկինում զբաղեցրել է նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը: