Գաթան ու «Երազը». միլիոնատեր Օհանյանը Հայաստանում է

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը հայրենիք է եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը` Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանից։

«24 ժամ Հայաստանում։ Հետևեք», — գրել է Օհանյանը։

Հրապարակումը մեկ ժամվա ընթացքում ավելի քան հազար «հավանության» է արժանացել։

Սերենա Ուիլյամսի ամուսնու երկրպագուներին դուր է եկել, որ լուսանկարում Երևանի ավտոմոբիլային գործարանի արտադրանքն է երևում` հայտնի «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Լուսանկարում երևում է, որ միլիոնատերն ուղեկիցների հետ գաթա և բաստուրմա է համտեսում։