Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց ՍԾՏՀԿ նախագահությունը

Արարողությունը տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարարության շենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը փոխանցեց Ադրբեջանին։

Սևծովյան տնտեսական վեհաժողովում հայերն ու ուկրաինացիները վիճել են, վրացիները՝ շահել

Արարողությունը տեղի ունեցավ Երևանում, ՀՀ արտգործնախարարության շենքում։

ՍԾՏՀ մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը կայացել է հունիսի 27-ին։ Երևան են ժամանել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը և տնտեսական համագործակցության գծով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օմար Կյուչուկը։

Նշենք, որ այս տարի ՍԾՏՀ-ում ռոտացիոն կարգով նախագահում էր Հայաստանը։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական միավորում է, որը ստեղծվել է 1992 թվականին Սևծովյան ավազանում գործընկերության, խաղաղության, կայունության զարգացման և բարգավաճման համար։ ՍԾՏՀ-ի անդամ են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։