Նիկոլ Փաշինյանը շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի նստավայրը. ՀԺ

«Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է, թե վարչապետն ինչու չի օգտվում այդ նստավայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի իր նստավայրը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Այս ընթացքում եղել են օրեր, որ նա ընդհանրապես Բաղրամյան 26 ոտք չի դրել: Փոխարենը նա մինչև ուշ երեկո աշխատում է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում»,- գրում է թերթը:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ՀԺ-ի այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցել է. «Վերջին շրջանում վարչապետը հիմնականում աշխատում է կառավարության շենքում: Նստավայրի հարցը դեռ քննարկվում է»:

Շատ կարևոր թեմա. Փաշինյանը հիփոթեքի թեմայով խորհրդակցություն է հրավիրել

Ճշտող հարցին, թե ինչու՞ է վարչապետը նախընտրում կառավարության շենքը, այլ ոչ թե Բաղրամյան 26-ը, Եղոյանը նշել է, որ որևէ ենթատեքստ չկա:

«Վարչապետի աշխատակազմն այստեղ է գտնվում: Զուտ ֆիզիկական հարմարության հարց է»,- ասել է նա:

ՀԺ-ի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնապես հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում: Թե ինչ նպատակով է օգտագործվելու Բաղրամյան 26-ի շենքը, թերթին առայժմ չի հաջողվել որևէ տեղեկություն ձեռք բերել: