ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակություն կողմից ներկայացված հրատապ բանաձևը՝ կապված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ:
Աշոտյանն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Հրատապ բանաձևը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:
Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: