Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է. ինչպես է միլիոնատերն օրն անցկացրել պատմական հայրենիքում

Ամերիկահայ ճանաչված գործարար Ալեքսիս Օհանյանը զբոսնել է Երևանում ու պատմել իր թալիսմանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը շատ բաներ է հասցրել անել պատմական հայրենիքում։

«Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ամուսինը հերթական անգամ Հայաստան է  այցելել ու Instagram սոցիալական կայքում լուսանկարներ է տեղադրել։

Ամերիկահայ միլիոնատերն այստեղ գործունեություն ծավալելու հարցերը քննարկել է Փաշինյանի հետ

Ալեքսիսը շրջել է Հայաստանում «Երազ»-ով։ Օհանյանն ընկերների հետ բացօթյա խնջույք է կազմակերպել, գաթա ու բաստուրմա է համտեսել։ Ալեքսիսը գնումներ է արել մայրաքաղաքի շուկաներից մեկում և սոցցանցում իր էջի հետևողներին հայկական պահածոներ ու կանաչի է ցույց տվել։

«Հայրս ձմեռվա համար բանջարեղեն էր փակում։ Նրա հայրն  էլ էր բանջարեղեն պահածոյացնում…Իմ դեպքում կարծում եմ, դա պարզապես ժամանակի հարց է», – գրել է գործարարը։

Օհանյանը նաև ԹՈՒՄՈ է այցելել ու զբոսնել է  Երևանի կենտրոնում։

Ալեքսիսը ցույց է տվել նաև արծաթե մետաղադրամը, որը նրան իր մտերիմ ընկերն է նվիրել. գործարարը միշտ կրում է այն որպես թալսիման։

Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերին ծնվեց «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի դուստրը։ Աղջկան կոչեցին հոր պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։