Հնարավոր է՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնի այսօրվա նիստում. «Ժամանակ»

«Ժամանակի» տվյալներով Տարոն Մարգարյանն այսօր չի վարի ավագանու նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ««Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր չի վարի ավագանու նիստը:

Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է՝ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, և բոլորը սպասում են, թե երբ նա կուղարկի հրաժարականի իր դիմումը:

Հնարավոր է, որ այն հրապարակվի ավագանու այսօրվա նիստում»: