«Արտահոսում եմ, օգնեք». հայտնի երգչին դանակահարել են Թբիլիսիում

Վրացական «Կուչիս բիչեբի» հայտնի խմբի մենակատարը ծանր վիճակում պառկած է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Վրացի երգիչ, «Կուչիս բիչեբի» (փողոցային տղաներ) խմբի մենակատար Իրակլի Նոզաձեն, որն առավել հայտնի է «Պիկասո» մականվամբ, դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի մամուլի ծառայությունը։

Վրաստան մուտք գործելու նոր կանոններ հայ վարորդների համար. ի՞նչն է փոխվել

Նախնական վարկածով` երեկ Ծերեթելի փողոցում նրան վնասվածքներ են հասցրել երկու կանայք։ Նոզաձեին տեղափոխել են հիվանդանոց և երեք ժամ վիրահատել։ Այս պահին նա ծանր վիճակում է։

«Մեր Իրակլիի վիճակը կայուն է։ Շնորհակալություն աստծուն, որ վիրահատությունը լավ է անցել»,- Facebook-ում գրել է խմբի անդամ Պաատա Խիչիձեն։

Ականատեսները պատմել են, որ Նոզաձեն ավտոմեքենա է նստել երկու աղջկա հետ, մի քանի վայրկյան անց արնաշաղախ դուրս է եկել ու օգնություն խնդրել։

«Ես արնահոսում եմ, օգնեք»,- ասել է նա։

Քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, որով 7-15 տարվա ազատազրկում է նախատեսվում։