Հանուն Kardashian հայկական ռեստորանի պետք է այցելել Դետրոյթ. Business Insider

Bott and Co կազմակերպությունը կազմել է 50 քաղաքների ցուցակ, որոնք գրավիչ են ներկայացված խոհանոցների տեսանկյունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Բրիտանական Business Insider հեղինակավոր պարբերականը «Աշխարհի 50 լավագույն քաղաքները, որտեղ պետք է ապրել, եթե սիրում եք համտեսել նոր ճաշատեսակներ» անվանումով հոդված է հրապարակել։

«Եթե ձեզ ձանձրացրել են ձեր քաղաքի ռեստորանները և դուք նոր համեր են որոնում, կարող եք տեղափոխվել ուրիշ քաղաք կամ ուղղակի այցելել այն», – գրում է թղթակից Միլեն Լանսաթը։

Հեղինակը նշում է, որ բրիտանական Bott and Co կազմակերպությունը կազմել է 50 քաղաքների ցուցակ` առնվազն մեկ միլիոն բնակչությամբ, որոնք գրավիչ են ներկայացված խոհանոցների տեսանկյունից։

Ցուցակում ներառվել է նաև ԱՄՆ–ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքը, որտեղ գործում է Kardashian Bakery and Grill հայկական խոհանոցը։ Հաստատությունը նախկինում մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Kardashian Bakery and Grill–ի տերը` Հրաչ Քարդաշյանը, պնդել է, որ Քարդաշյանների հայտնի ընտանիքի ազգականն է։ Նրա խոսքով` Ռոբերտ Քարդաշյանը` Քիմի, Քորթնիի և Քլոեի հայրը, նրա հեռավոր ազգականն է։