Սրտի մերսում «շնավարի». Մադրիդյան ոստիկանությունում շուն–բժիշկներ կան

Իզուր չեն ասում, որ շունը մարդու լավագույն բարեկամն է։ Տեսանյութում դիտեք` ինչպես է ծառայողական շունը մերսում մարդու սիրտը։
Sputnik

Մադրիդի ոստիկանությունը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են իրավապահն ու ծառայողական շունն առաջին օգնություն ցուցաբերելու վարժանքներ անում։ Ոստիկանը ձևացնում է, թե վատ է զգում և ընկնում է գետնին, իսկ շունը վազում է օգնելու։

Հավատարիմ չորքոտանին թռվռում է մարդու կրծքավանդակի վրա և մերսում սիրտը։ Հետո ստուգում է «տուժածի» շնչառությունը և անկեղծ ուրախանում, երբ ոստիկանը ոտքի է կանգնում։