Սերժ Թանկյանն ու ՀՀ սփյուռքի նախարարը «հետաքրքիր նախագծեր» են քննարկում

Ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը պատմել է, թե ինչու էր հանդիպել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Հունիս — Sputnik. Ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down  խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram–ի իր էջում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։

«Հանդիպեցինք ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նախագծերի վերաբերյալ մի քանի հետաքրքիր գաղափարներ քննարկեցինք», – լուսանկարի տակ գրել է Թանկյանը։

Նշենք, որ ավելի վաղ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև մեկ այլ երիտասարդ պաշտոնյայի` ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։