«Մենք պետք է անպայման պաշտպանենք ՓՄՁ շահերը, աշխատավոր մարդկանց շահերը». Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետին ուղղված հարցերից մեկը փոքր և միջին բիզնեսի թեմայով էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս շաբաթ քննարկումներ կլինեն, որպեսզի հասկանալի լինեն, թե ինչ քայլեր են պետք փոքր և միջին բիզնեսի վիճակը բարելավելու և այն պաշտպանելու համար:

«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան

«Տարբեր առաջարկներ կան, հետաքրքիր գաղափարներ, բայց հիմա չեմ խոսի դրանց մասին, որովհետև այս շաբաթվա քննարկման ընթացքում պիտի լսեմ փորձագետների և մասնագետների խորհուրդները»,–նշեց ՀՀ վարչապետը։

Նա շեշտեց, որ  փոքր և միջին բիզնեսի, աշխատավոր մարդկանց շահերը պաշտպանելուն այլընտրանք չկա:

«Հասկանում եմ, որ մարդիկ ավելի արագ են ուզում արդյունքներ տեսնել: Բայց որոշ բաներ արվել են, օրինակ՝ մեր խնդրանքով որոշ տոնավաճառներ իջեցրել են վարձավճարները: Նաև մաքսային մարմինների հետ ենք աշխատում, որ փոքր և միջին բիզնեսի համար ավելի լավ պայամններ ապահովենք»,–նշեց վարչապետը։

Նա ավելացրեց, որ իր թիմը հետևողականորեն զբաղվելու է հարցով, ՓՄՁ-ներին չեն նեղացնի, ամեն բան կարվի, որ բիզնեսի այդ հատվածը զարգանա: