ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Սկանդալային մրցարշավորդ Մառա Բաղդասարյանը վաճառքի է հանել իր ավտոմեքենան։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր միկրոբլոգում։
Մառան գրել է, որ Mercedes-Benz-ը լիմիտավորված տարբերակն է և միայն մեկ տեր է ունեցել։ Ավտոմեքենայի վազքը 47 հազար կմ է, գինը` 7,5 մլն ռուբլի։
Ավտոմեքենան լրացուցիչ փոփոխությունների է ենթարկվել։
Վաճառքի մասին հայտարարությանն արդեն արձագանքել են. ոմանք առաջարկել են ավտոմեքենայի համար մաս-մաս վճարել, մյուսները բողոքել են, որ նման պատմություն ունեցող ավտոմեքենան, հավանաբար, մեռած վիճակում է։
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինյան պողոտայում։ Mercedes-ով մրցավազքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել, «Լուկոյլ» ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովն ու նրա ընկերներն իրականացրել էին 2016 թվականի մայիսին, ընդ որում` իրենց արկածները հեռարձակել էին համացանցում։ Որոշ տվյալների համաձայն` Մառա Բաղդասարյանը Շամսուարովի ընկերուհին է։
Մառա Բաղդասարյանը մի քանի տասնյակ ՃՏՊ-ների մասնակից է։ 2015 թվականին նա իր ընկերների հետ եղել է BMW-ի մեջ, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեծ Range Rover-ին։ Վթարից հետո 2 մարդ մահացել էր, իսկ Բաղդասարյանը կոմայի մեջ էր հայտնվել։
2017 թվականի մարտին Մոսկվայի Սավելովսկի դատարանը Բաղդասարյանին զրկել էր մեքենա վարելու իրավունքից, հուլիսին դատապարտել էր 600 ժամ ուղղիչ աշխատանքների։