
Ահարոն Վարդանյան
© Sputnik
«Ինչքան էլ Էրդողանը լինի անկանխատեսելի, ծավալապաշտական, օսմանիզմի քաղաքականություն վարող գործիչ, այնուամենայնիվ իրանական կողմը բավականին երկար ժամանակ աշխատել է նրա հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը։
Այս տեսանկյունից է նա մեկնաբանել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի այն հայտարարությունը, թե իրենց համար նախընտրելի է Էրդողանի հաղթանակը։
Փորձագետն, այսպիսով, իրանական կողմի արձագանքի մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում։