ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հայաստանը չի մասնակցի ՍՏՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններին, որովհետև ընտրությունները տեղի կունենան Բաքվում։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Սևծովյան տնտեսական համագործակցութան կազմակերպությանն (ՍՏՀԿ) առընթեր Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։
Հայկական կողմն առաջարկել է ընտրություններն անցկացնել չեզոք տարածքում, օրինակ` Սոֆիայում։ Բայց կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել է ընտրություններն անցկացնել հենց Բաքվում։
«Ի դեպ, մենք չենք պնդել, որ ընտրություններն անցկացվեն Երևանում։ Մենք չեզոք տարածք ենք առաջարկել։ Մեզ հետ չհամաձայնեցին։ Եթե այդպես է, ուրեմն մենք չենք կարող մասնակցել ընտրություններին», – հավելեց Մինասյանը։
Ընտրությունները տեղի կունենան 2019թ–ի կեսին։