Կհայտնվի արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում. պատասխանում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանին հարց էին հղել նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Ֆեյբուքյան հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Արթուր Կուկունյան օգտատիրոջ՝ Դո՞ւք էլ եք համոզված, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետևում հարցին:

Հոկտեմբերի 27–ից հետո Մանվել Գրիգորյանն ուզում էր պատժել Ռոբերտ Քոչարյանին

«Ես չեմ կարող ձևակերպել խնդիր, թե ինչ-որ մեկը կհայտնվի ճաղերի հետևում, թե ոչ: Բայց նրանք, ովքեր թույլ են տվել չարաշահումներ, կոռուպցիա են իրականացրել, անպայման կհայտնվեն ճաղերի հետևում: Իսկ դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց ՀՀ վարչապետը՝ կրկին հիշեցնելով, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկոյան պատրաստ է ֆեյբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով պատասխանել օգտատերերի՝ ամենաշատ լայքեր հավաքած հարցերին: 12 ժամվա ընթացքում 10 200 հարց ու մեկնաբանություն էր հայտնվել նրա գրառման տակ, իսկ ուղիղ եթերի ժամանակ՝ 27 հազարից ավելի մեկնաբանություն: