Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակի» տվյալներով` Մանվել Գրիգորյանի շրջապատի մարդիկ ավտոմեքենաների պետհամարանիշները փոխել են, որ իրենց վրա հարձակումներ չլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է:

Ինչպե՞ս են Գեներալ Մանվելին դիմավորել «ԿԳԲ-ի պադվալում»

Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումներից հետո նրա հետ փոխկապակցված մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ, իսկ նրան պատկանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հնչող սպառնալիքները, հնարավոր վենդետաներն են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վիճակն այնքան վտանգավոր է եղել, որ վերջիններս անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներն են փոխել: Գրիգորյանի շրջապատին պատկանող բոլոր ավտոմեքենաների և հեռախոսների համարները 045 թիվն են պարունակել, սակայն վերջին դեպքերից հետո բոլորը փոխել են իրենց պետհամարանիշները, որ իրենց վրա հարձակումներ չլինեն»: