Երեխայի պես փայփայել ենք. թողարկվել է «Մի շաբաթ Հայաստանում» ֆիլմի թիզերը

Լիտվացի և լատվիացի բլոգերներ Ստանիսլավ Գորբունովը, Ալեքսանդր Ալիմովը և Իվար Ուտինասը Հայաստանը ներկայացրել են իրենց աչքերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի —Sputnik. Լիտվացի բլոգեր և ճանապարհորդ Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է «Մի շաբաթ Հայաստանում» ֆիլմի թիզերը։

«Ուզում եմ մեծ հաճույքով ձեր ուշադրությանը ներկայացնել «Մի շաբաթ Հայաստանում» մեր նոր համատեղ ֆիլմի թիզերը` ԹրևելԲլոգ Բալթիա թիմի կողմից։ Անցած տարվա սեպտեմբերին Ալեքսանդր Ակիմովը, Իվար Ուտինասը և ես մեկնել էինք Հայաստան», – գրել է Գորբունովը Facebook–ում։

Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում

Նրա խոսքով` ճանապարհորդությունն անմոռանալի է եղել, Հայաստանը զարմանահրաշ երկիր է, թեև առայժմ զանգվածային զբոսաշրջության ուշադրությունից դուրս է մնում։

«Եվ իզուր։ Ես երբեք չեմ մոռանա նրա զարմանալի եկեղեցիները, Քարահունջի կախարդական քարերը, լեռնային կիրճերը և Սևանա լճի գեղեցիկ տեսարանները։ Շատ եմ ուզում Հայաստան վերադառնալ, որպեսզի կրկին թափառեմ Երևանի փողոցներում, մեկնեմ ամենամաքուր ջուր ունեցող Դիլիջան կամ էքստրիմով զբաղվեմ Լոռու հովիտում։ Կրկին կհիանայի նրանց հին մշակույթով և անսահման հավատով առ աստված։ Բայց գլխավորը` այդ ուղևորության ժամանակ ձեռք եմ բերել նոր ընկերներ, որոնց հետ հանդիպումները երբեք չեմ մոռանա։ Հանուն այդ ամենի ես պատրաստ եմ կրկին վերադառնալ Հայաստան», – գրել է Գորբունովը։

Հենց այս ամենը կներկայացնի նրանց նոր ֆիլմը, որը բլոգերներն իրենց երեխայի նման մեծացրել են 9 ամիս շարունակ։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուլիսին։