Ինչպե՞ս են Գեներալ Մանվելին դիմավորել «ԿԳԲ-ի պադվալում»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե ինչպե՞ս են դիմավորել Մանվել Գրիգորյանին Քրեակատարողական հիմնարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի դարձավ, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, նաև յուրացումների մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, պահվում է Երևանի կենտրոն ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալում»:

Մանվել Գրիգորյանի «հոգեպահուստի» մի մասը գտել են «Արա Լեռ»–ից և Միրզաջանից. տեսանյութ

Մեզ հասած լուրերի համաձայն` նրան պահում են նույն այն 315 խցում, որտեղ ավելի քան մեկ տարի անցկացրեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ում ևս կալանավորել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:

Ի դեպ, ՔԿՀ-ում Մանվել Գրիգորյանին, մեղմ ասած, լավ չեն դիմավորել: Կալանավորները, լսելով, որ Մանվել Գրիգորյանին տանում են այն խուցը, որտեղ գտնվել է Սամվել Բաբայանը, սկսել են սուլել և իրենց խցերից Երևան ՔԿՀ-ի ողջ տարածքով մեկ վանկարկել` «տուշոնկա-տուշոնկա»»: