Գարիկ Մարտիրոսյանը կանխագուշակել է Ռուսաստան–Ուրուգվայ խաղի արդյունքը

Հայտնի շոումենը ֆուտբոլի աշխարհի այս տարվա առաջնությունն «ուղղակի հեքիաթային» է անվանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կարծում էր, որ Ուրուգվայի հետ խաղում Ռուսաստանը կհաղթի 3։1 հաշվով։

«Ռուսաստանի հավաքականին հաջողություն ենք մաղթում Ուրուգվայի հետ վաղվա հանդիպման ժամանակ։ Ռուսաստան, առա՜ջ։ Ի դեպ, ինչպիսի՞ն է կանխատեսումը. կարծում եմ, որ Ռուսաստանը կհաղթի 3։1 հաշվով», – նախօրեին գրել էր նա Instagram-ի իր էջում։

Ըստ շոումենի` Ռուսաստանում ֆուտբոլի առաջնությունը հեքիաթային է։

«Կոլումբիան ջախջախեց Լեհաստանին 3։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսը հատկապես հետաքրքիր էր. կոլումբիացիները հուսալի և սուր էին, Կուադրադոյին, Օսպինային, Ֆալկաոյին և Մինային` բրավո, Խամես և Կինտերո` հանճարեղ էին։ Ցավում եմ Ռոբերտ Լևանդովսկու համար, նա մեծ վարպետ է, բայց մի հոգին դաշտում մարտիկ չէ… Ռուսաստանում ԱԱ–ն ուղղակի զգացմունքների և գոլերի հեքիաթ է, ինչի համար շնորհակալություն բոլորին։ LIVING FOOTBALL!», – գրել էր Մարտիրոսյանը։