Ի՞նչ էր թաքցնում Վաչագան Ղազարյանը պայուսակում. տեսանյութ

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալը կասկածվում է ապօրինի հարստանալու և այլն հանցանքների մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik.  Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է։ 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ  վարույթ ընդունված քրեական գործով ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալված Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ։

Նշված հոդվածները ենթադրում են ապօրինի հարստանալը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը:

Նախաքննությունը շարունակվում է: