«Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի վերսկսմանը». Նիկոլ Փաշինյան

Վարչապետին ուղղված ամենաշատ հավանումների արժանացած հարցերից մեկը վերաբերում էր Արցախյան առաջնագծում և ՀՀ պետական սահմանի Ադրբեջանին հարող հատվածում իրավիճակի լարվածությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հարցին պատասխանելով Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ այս շրջանում հաճախ է եղել, որ կրակոցների քանակի և հրադադարի խախտման դեպքերը աննախադեպ ցածր լինեն, ընդհուպ` 2000–ականների  սկզբի մակարդակին:

«Զինվորականներին անտոկոս վարկ ենք տրամադրելու». Նիկոլ Փաշինյան

«Բայց, չնայած սրան, ցավոք սրտի, զոհեր ունեցանք: Առաջնագծում կան ադրեբաջանական զորքերի կուտակումներ, որոնք երբեմն նվազում, երբեմն` ավելանում են: Նաև Նախիջևանի ուղղությամբ է լարվածություն ավելացել»,–տեղեկացրեց վարչապետը:

Նա շեշտեց, որ մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի վերսկսմանը և զգոնությունը չկորցնենք, այնուամենայնիվ հավելելով, որ հիմա չկա աննախադեպ իրավիճակ:

«Սա մեզ համար սովորական, ծանոթ իրավիճակ է: Կրակոցների առումով միջինից ցածր է, բայց ունենք զորքերի կուտակում առաջնագծում: Մենք կիսապատերազամական վիճակում ենք, որը ցանկացած պահի կարող է փոխվել: Մենք չպետք է շեղվենք, մեր բնականոն կյանքից: Ամեն ինչ այնպես է, ինչպես գիտենք: Մենք շարունակում ենք համալրել մեր զինված ուժերը և մարտունակությունը բարձրացնում ենք: Նաև պիտի բացառենք չարաշահումներն ու ապահովենք առավել արդյունավետ և հարմարավետ պայմաններ մեր զինվորների ծառայության համար»,–նշեց վարչապետը:

Առկա իրավիճակը հանդարտության առումով աննախադեպ գնահատելով` Նիկոլ Փաշինյանը նորից փաստեց, որ մենք հակված չենք պատերազմ սկսելուն. Ադրբեջանի իշխանությունն է պատերազմական հռետորիկա օգտագործում: Նա հույս հայտնեց, որ ի վերջո Ադրբեջանի իշխանությունը կհասկանա, որ Արցախի խնդրի լուծումը զինված ճանապարհ չունի: