ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Էրդողանի ձեռքերն արդեն ազատ են»

Թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփում է Թուրքիայում անցկացված ընտրությունները։
Sputnik
Կարեն Հովհաննիսյան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում և խորհրդարանում ստացավ մեծամասնական ձայներ։ Նա հայտարարեց, որ կոալիցիա է կազմելու «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, ինչը նշանակում է, որ բացարձակ մեծամասնության հարցն էլ կլուծվի։

«Էրդողանն այս ընտրություններում հաղթեց ոչ միայն նախագահի պաշտոնում, այլ նաև սահմանադրությամբ փոխված պաշտոնում, և նրա ձեռքերն արդեն ազատ են։ Սահմանադրությունը նրան տալիս է այդ լիազորությունները, և նա կառավարելու է 5 տարի։ Էրդողանի կուսակից ընկերները պնդում են, որ այս ժամանակաշրջանը Թուրքիայի համար բեկումնային է լինելու»,- նշեց Հովհաննիսյանը։

Փորձագետը դժվարացավ ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Թուրքիայում։ Փաստն այն է, որ քաղաքական գործիչներից ոչ մեկն այս պահի դրությամբ չի պատրաստում բողոքարկել ընտրությունների արդյունքները։