Եվրանեսթը կոչ է անում ԼՂ հակամարտող կողմերին նվազեցնել լարվածությունը շփման գծում

Զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցությունների վրա և մշակել հստակ գործողությունների ծրագիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Հունիս — Sputnik. Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մշտական հանձնաժողովի այսօր ընդունած «Արևելյան գործընկերության երկրներում անվտանգային մարտահրավերները և նրանց դիմագրավելու հարցում ԵՄ դերը» զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Շփման գծում այսօրվա իրավիճակն ամենավտանգավորն է 2016–ի ապրիլյան պատերազմից հետո

Այս մասին Facebook-ի միջոցով տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, Եվրանեսթ –ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնավորապես, զեկույցում շեշտվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հիմնարար սկզբունքների հիման վրա։

Զեկույցում բոլոր կողմերին կոչ է արվում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցությունների վրա, մշակել հստակ գործողությունների ծրագիր, պահպանել զինադադարը, նվազեցնել լարվածությունը շփման գծում և իրականացնել վստահության վերականգնման միջոցառումներ»,–գրել է Աշոտյանը։