«Ռեմբո» Վանեցյանն ու ԱԱԾ–ի մասին մեմերը. կատակում են սոցցանցերը

Սոցցանցերի սրամիտ օգտատերերի մեմերն ու ծաղրանկարները «բացահայտում» են ԱԱԾ ղեկավարի նոր կերպարը. Նկարներում նա անվախ է, զինված կամ առանց զենքի, և նրանից վախենում են բոլոր կոռուպցիոներները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի վերջին շաբաթների ընթացքում համացանցային հերոս է դարձել։ Մարդիկ կոլաժներով ու ծաղրանկարներով են արձագանքում ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներին։

Կառույցի ակտիվ գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն մի շարք սխեմաներ, յուրացումների, հափշտակումների բազմաթիվ դեպքեր։ Այս բացահայտումները, բնականաբար, չէին կարող չփոխել մարդկանց վերաբերմունքը ԱԱԾ-ի նկատմամբ։

Артур Ванецян мем

Եվ ինչպես վերջերս ասել էր Վանեցյանը, հազարավոր քաղաքացիներ այս օրերին դիմում են գրել՝ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի անցնելու համար:

Ոմանք էլ ավելի «ստեղծագործաբար» են մոտեցել հարցին ու ծիծաղաշարժ նկարներով ու ծաղրանկարներով են ներկայացրել Վանեցյանին։

Артур Ванецян мем

Կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը գրեթե նույնքան բուռն է, որքան թավշյա հեղափոխության օրերին։

Артур Ванецян мем

Գրեթե ամեն լսում ենք պետբյուջեի փողերն «ուտելու», հարկերը թաքցնելու և խուզարկությունների մասին։

ԱԱԾ-ն ու ոստիկանությունն աշխատում են առանց ջանք ու եռանդ խնայելու։