Ինչո՞ւ են ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ հերթապահելու օդանավակայանում

Ռազմական ոստիկանները կպատասխանեն ժամանող ու մեկնող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 hունիսի — Sputnik. Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ կհերթապահեն օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը:

Զորակոչային հանձնաժողովները Հայաստանում չեն կարողանա ազատել զինծառայությունից

Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոնները: