Վահան Շիրխանյանին ազատեցին կալանքից

Վահան Շիրխանյանի խափանման միջոց փոխելու վերաբերյալ երաշխավորել էին ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննության ընթացքում քննվում է Վահան Շիրխանյանին կալանքից ազատելու միջնորդությունը։

Վահան Շիրխանյանի  խափանման միջոց փոխելու վերաբերյալ երաշխավորել էին ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։

«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ արձակվեց

Դատավորի հարցին,թե  պնդում են իրենց երաշխավորությունը, Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը դրական պատասխան տվեցին։

Մեղադրող դատախազը չառարկեց միջնորդությանը, նշելով.«2 պատգամավորի անձնական երաշխավորությունները բավարար հիմք են Շիրխանյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու համար»,–ասաց նա։

Պաշտպանական կողմը ևս միացավ միջնորդությանը, և Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն` Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և մյուս 18 ամբաստանյալները մեղադրվում են զինված խումբ կազմակերպելու ու դրան անդամակցելու համար։

Խմբում ներգրավված անձինք ձերբակալվել էին 2015թ. նոյեմբերի 25-ին` ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում։