Սիրուշոն առանց շպարի լուսանկար է հրապարակել «մեկ ամսվա տանջանքներից» հետո

Հայտնի երգչուհին իր լուսանկարով կոչ է արել աղջիկներին բնական լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը, Instagram սոցիալական ցանցում «բնական» լուսանկար է հրապարակել։

Միաժամանակ նա ասել է, թե ինչը կարող է կնոջը ուրախացնել ծանրաբեռնված օրերից հետո։

«Այս ամիս մենք շատ նկարահանումներ ունեինք։ Իրականում հիասքանչ է, երբ շպարվելու և մազերդ հարդարելու կարիք չկա»,- լուսանկարին կից գրել է նա։

Գրառման տակ նա ավելացրել է «սիրում եմ ամառը» և «լինել բնական» հեշթեգերը։ Նրա կոչն անպատասխան չի մնացել։ Սիրուշոյի երկրպագուները հաճոյախոսություններ են շռայլել և խնդրել են նրան ավելի հաճախ ներկայանալ այդ տեսքով։

Ավելի վաղ Սիրուշոն լուսանկարներ էր հրապարկել Գյումրիից, որտեղ, ամենայն հավանականությամբ, անցկացվել են նկարահանումները։