Սերժ Թանկյանը հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի հետ. լուսանկար

System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը հունիսի 25-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն։

Նա հանդիպել է նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Մշակույթի նախարարը համատեղ լուսանկար է հրապարակել Facebook-ում։

Նշենք, որ Թանկյանը երեկ եղել է Սևանում։ Երաժիշտը լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում։

Հիշեցնենք, որ System Of A Down ռոք խմբի մենակատարը Հայաստան էր այցելել մայիսի 7-ին։ Նրան օդանավակայանում դիմավորել էր Նիկոլ Փաշինյանը։ Թանկյանը խոստացել էր ամեն տարի Հայաստան գալ ու երկար մնալ։