ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը միջնորդության կարիք չունեն»

Դրա մեջ սենսացիոն բան չեմ տեսնում։ Այսպես որակեց Արսեն Խառատյանի` Սերժ Սարգսյանի Արցախի բանակցային գործընթացին հնարավոր ներգրավման մասին հայտարարությունը ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

«Արսեն Խառատյանի հայտարարության ժամանակ Հայաստանում չեմ եղել, դրանից հետո էլ Սերժ Սարգսյանին չեմ հանդիպել, իսկ կուսակցությունում գործադիր մարմնի նիստ չի եղել, որ քննարկենք։

Նույն Միացյալ Նահանգներում և այլ երկրներում նման պրակտիկա կա։ Կարծում եմ, եթե նման խնդիր լինի Փաշինյանն ու Սարգսյանը միջնորդության կարիք չունեն։ Եթե չեմ սխալվում` Փաշինյանը մեկ անգամ ասել է, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման կարիք լինի, ապա դա բացառապես կլինի արցախյան հարցի քննարկման համար։ Նոր բան չէ, որ ներկա ու նախկին ղեկավարները քննարկումներ են անցկացնում»,–ասաց Շարմազանովը։

Շարմազանովը նշեց, որ ինքը ողջունում է համապետական հարցերում ներկա ու նախկին իշխանությունների համագործակցությունը։ Նրա խոսքով` Արցախի հարցի շուրջ բոլորը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաները և միավորվեն այդ խնդրի շուրջ։ «Սերժ Սարգսյանը մի անգամ անձնական օրինակով դա ցույց է տվել` այցելելով Լևոն Տեր–Պետրոսյանին»,–հիշեցրեց Շարմազանովը։