ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հայտնի System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը քննադատել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը։ Երգիչն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որին պատկերված են Թրամփն ու հոնդուրասցի արտասվող աղջնակը։
ԱՄՆ-ի միգրացիոն իշխանությունները փոքրիկին խլել են ծնողներից Մեքսիկայի սահմանը հատելիս։
«Երբեմն նկարը շատ բանի մասին է խոսում։ ԱՄՆ-ն լիակատար անկման մեջ է։ Հայկական ոճով հեղափոխության ժամանակը եկել է, այնպես չէ՞», — գրել է Թանկյանը` ակնարկելով Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»։
Հիշեցնենք, որ SOAD-ի մենակատարն այդ օրերին Երևան էր եկել։