ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը քվեարկել է նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա քվեարկել է Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում, այնուհետև պատասխանել լրագրողների մի քանի հարցերին։ Էրդողանը վստահեցել է, որ ընտրություններն անցնում են առանց խախտումների։
Հունիսի 24-ին մեկնարկել են Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
Սահմանադրական փոփոխություններին հաջորդած առաջին ընտրությունների արդյունքում երկրում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կկատարվի նախագահական կառավարման համակարգի: