Կանդելակին անկեղծ պատմել է՝ ինչ է օգտագործում երիտասարդ մնալու համար. լուսանկար

Հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակիի գրառումն այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ խնամել մարմինը և հոգին՝ երիտասարդությունը պահպանելու համար, բանավեճի թեմա է դարձել Instagram սոցիալական ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր բաժանորդներին անկեղծորեն պատմել է, թե ինչպես է պետք պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը։

Լուսանկար հրապարակելով՝ նա մանրամասն նկարագրել է, թե ինչն է իրեն օգնում շլացուցիչ տեսք ունենալ 42 տարեկանում։

«Ես 42 տարեկան եմ և չեմ ուզում երիտասարդանալ՝ պասիվ կենսակերպ վարելով։ Ակտիվ գործունեությունը, երիտասարդների հետ աշխատելը, էներգիայով լի մարդկանց հետ շփվելը պարտավորեցնում է, որ արտաքինս համապատասխանի ներքին աշխարհընկալմանս», — գրել է Կանդելակին։

Նրա խոսքով՝ երեք առանցքային ասպեկտներից մեկը, որին պետք է հետևել ատամներին ու մազերին զուգահեռ, մաշկն է։ Կանդելակին խոստովանել է, որ կարիերայի սկզբում, երբ աշխատել է վրացական հեռուստատեսությունում, հաճախ մեկ ժամ է ծախսել հեռուստատեսային գրիմը մաքրելու համար, քանի որ այդ ժամանակ օրերով լույս չի եղել։ Իսկ հետո հոգ է տարել մաշկը խոնավ պահելու մասին։

«Հիմա ամեն ինչ ավելի հեշտ է, ապրանքանիշներն առաջարկում են մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների հսկայական ընտրություն։ Միստը իմ վերջին բացահայտումն է։ Գիալուրոնային կամ կաթնային թթուն և գլիցերինը խոնավացման գրավականն են։ Բաղադրության մեջ եղած PVP-ն ամրապնդում է շպարը, բայց չի կարելի չարաշահել. այն խցանում է ծակոտիները», — գրել է Կանդելակին։

Այս գրառումը ավելի քան 20 հազար «հավանության» է արժանացել։ Ոմանք հիացել են Կանդելակիի թարմ տեսքով, մյուսները որոշել են կատակել։

«Ակտիվ կենսակերպը բնավորության մեջ է, ինչ-որ մեկին դուր է գալիս նաև պասիվ կենսակերպը, դա անհատական է։ Շնորհակալություն խորհուրդների համար։ Ինձ դուր են գալիս գիշերային դիմակները և շիճուկները։ Ձեզ ակտիվ և լավ շաբաթ», — գրել է fgfgyy6082018-ը։

«Թինա, դուք գեղեցկուհի եք», — գրել է irozik75-ը։

«Դուք գեր եք։ Նիհարելու ժամանակն է։ Իսկ վրացական միստ կա՞ նիհարելու համար։ Փչեք և վերածվեք կմախքի», — գրել է elen.okl-ը։

Թինա Կանդելակին ծնվել է 1975 թվականի նոյեմբերին Թբիլիսիում։ Հայրը` Գիվի Կանդելակին, տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը` բուժաշխատող։