«Նիկոլ, վարչապետ»․ բղավում են Պերուի երկրպագուները

Պերուացի ֆուտբոլային երկրպագուները մեկնել են Ռուսաստան՝ իրենց հավաքականին երկրպագելու, բայց «ծանոթացել» են Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում պերուացի ֆուտբոլային երկրպագուները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ»։ Կարգախոսը շատ տարածված էր Հայաստանում «թավշյա հեղափոխության» ժամանակ։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ ցուցարարների ճնշման տակ խորհրդարանը բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեց։

Ինկերի սերունդները մեկնել են Ռուսաստան՝ իրենց հավաքականին երկրպագելու, բայց հավանաբար տեղի հայերից ինչ-որ մեկը որոշել է «ներքաշել» նրանց մեծ քաղաքականության մեջ։