Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը տեղափոխվել է «Ֆակել» ակումբ․ ԶԼՄ

Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կազմում և ցանկալի խաղացող է ազգային թիմի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հարձակվող Ռուսլան Կորյանը, որը երեք գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կազմում խաղացած 14 հանդիպումներում, հանդես կգա Վորոնեժի «Ֆակելում»։ Այդ մասին հայտնում է Sportbox-ը՝ հղում անելով «Մատչ ՏՎ»-ի աղբյուրներին։

«Սոչիում ծնված ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «ՍԿԱ-Խաբարովսկը»։ 2016/17թթ-ի խաղաշրջանում Կորյանը 12 գոլով դարձել է ֆուտբոլի ազգային լիգայի լավագույն ռմբարկուն, իսկ Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայում ծանր վնասվածքի պատճառով միայն 12 խաղ է անցկացրել աշնանային փուլում», — նշում է պարբերականը։

Բացի այդ, նշվում է, որ «Ֆակելին» կմիանա Մոսկվայի «Արարատի» նախկին պաշտպան Եգոր Տարականովը, որն առավել հայտնի է «Կրասնոդարում» և «Տորպեդոյում» ունեցած ելույթներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ցանկացել է Ռուսլան Կորյանին տեսնել ազգային թիմի կազմում, բայց դժգոհել է ֆուտբոլիստի փորձի պակասից։

Руслан Корян